Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաներից մեկն ազատ է արձակվել․ նա պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Հունիս 02,2019 13:59

Ինչպես տեղեկացրել ենք, նախորդ օրը Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ձերբակալվել էին Գյումրու քաղաքապետարանի երկու աշխատակիցներ՝ ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու ու դրան օժանդակելու կասկածանքով։ Նրանից մեկը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանն է, մյուսը՝ նույն բաժնի առաջատար մասնագետ Սլավիկ Ղազարյանն է։

Մանուկ Առաքելյանի փաստաբան Էդգար Թումասյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ ինքը վիճարկել է ձերբակալման հիմքն ու նպատակը, դատարանը գտել է, որ ձերբակալումն իրավաչափ չէ, ապօրինի է։ Ըստ փաստաբանի, իր պաշտպանյալը նույն օրը, նույն պահին ազատ է արձակվել արգելանքից։ Փաստաբանը նաև նշեց, որ բացառիկ դեպք է, երբ դատախազությունն է կայացնում ձերբակալում։

Փաստաբանը նաև ասաց, որ իր պաշտպանյալը դիմում է ներկայացրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ պաշտոնից ազատման։

«Կոռուպցիոն բնույթի գործերով ձերբակալման ու կալանքի ժամանակ իրավապահ մարմինները սովորաբար գտնում են, որ մարդը ի պաշտոն շարունակելու է հանցագործություններ կատարել, դրա համար նպատակահարմար է գտնվի կալանքի տակ։ Այս դեպքում մենք խնդրելու ենք կիրառել դատավարության մյուս նորմը․ օրենսդիրը նախատեսել է պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման մեխանիզմ, որով նրանք իրավունք ունեն դիմելու այդ մարդու գործատուին պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման համար։ Եթե մարդը դադարեցրեց պաշտոնավարումը, ցանկության դեպքում էլ ի պաշտոնե ի վիճակի չէ խոչընդոտել և պաշտոնից բխող հանցագործություններ կատարել։ Աշխատանքից ազատման դիմում ներկայացնելով՝ մենք փորձելու ենք հիմնավորել, որ քննությանը խոչընդոտելու խնդիր չունենք»,-ասաց փաստաբանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930