Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա իմ անձնական «դուքյանը» չի, որ ասեմ՝ այսպես է կամ այնպես». Զոհրաբ Մնացականյան

Հունիս 06,2019 14:41 Share

Խորհրդարանում այսօր 2018թ.-ի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հետեւյալ հարցադրումն ուղղեց. «Մարտի մեկից հետո փորձված դիվանագետներ դուրս մնացին համակարգից: Կարծում եմ` հիմա կարեւոր է փորձել նրանց հետ բերել: Ի՞նչ կասեք այս մասին»: Զոհրաբ Մնացականյանը նախ շեշտեց, որ դեռեւս 91թ.-ից ինքը դիվանագիտական ծառայության մեջ է եւ լավ է տիրապետում իրավիճակին. «90-ականներին ունեցել ենք դիվանագիտական ծառայության բավականին կանոնավոր ստեղծում, որն ունի իր ավանդույթներն ու մասնագիտական պատրաստվածության կարողությունները: Մենք ազգային փորձ ունենք դիվանագիտական ծառայության»:

Նախարարի խոսքով՝ այս փուլում ուշադրություն է տրվելու այն հարցին, որպեսզի ողջ ներուժը ներդրվի դիվանագիտական ծառայության զարգացման գործառույթում. «Դա կնպաստի ծառայության ամրապնդմանը: 91 թվականից որոշ ծառայողներ այսօր դեսպաններ են կամ նախարարության բարձր պաշտոնյաներ: Իսկ քաղաքական եւ մասնագիտական ծառայողների նշանակումներում անհամաչափություն կա, ինչը նվազեցնում է դիվանագետների աճը: Այս տարում բոլոր նշանակումները եղել են միայն պրոֆեսիոնալ շրջանակներից: Նշանակվել են միայն այն մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են, այդ ճանապարհը բացվել է նրանց համար: Այդ առումով շնորհակալ եմ վարչապետին, որն անվերապահորեն աջակցում է այս գործընթացին: Սա պետական համակարգի որակի բարձրացման հարց է»:

Զոհրաբ Մնացականյանի փոխանցմամբ՝ ԱԳՆ-ի թիմն այսօր 38 նոր դիվանագիտական ծառայող ունի. «Այս փաստը նոր արդյունք է բերել նախարարություն՝ սկսնակների թվի ավելացման միջոցով: Ապաքաղաքականացված դիվանագիտական ծառայությունը գերակա խնդիր է: Սա իմ անձնական դուքյանը չի, որ ասեմ՝ այսպես է կամ այնպես: Կա օրենք եւ առաքելություն՝ դիվանագիտական ծառայությունը զարգացնելու: Մենք ունենք շատ ավելի ուժեղ դիվանագիտական ծառայություն, քան նախկինում, եւ մենք վճռական ենք՝ առաջիկայում եւս ամրապնդելու դիվանագիտական ծառայությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930