Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Զոլյանի ֆեյսբուքյան գրառումը
Ինքս պատգամավոր եղած ժամանակ կռիվների չեմ մասնակցել (ցավոք սրտի)։ Մի երկու անգամ բաժանել եմ, մի երկու անգամ էլ շաաատ բարձր ձայնով գոռացել եմ հակոտնյա խմբակցության անդամների վրա (ինչի համար որոշակի հպարտություն եմ զգում, ճիշտն ասած)։
Բայց չեմ հասկանում ֆեյսբուքում մարդկանց զայրույթը, առնվազն տղամարդկանց։ Առնվազն հայ տղամարդկանց 90 % ոչ մի բարոյական իրավունք չունի քննադատելու իրար ծեծող պատգամավորներին։ Խորհրդարանը ներկայացուցչական մարմին է, նրա գործառույթը ՀՀ քաղաքացիներին ներկայացնելն է։ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը, հատկապես տղամարդիկ, համարում են, որ որոշակի իրավիճակներում իրար ծեծելը ոչ միայն ընդունելի է, այլև պարտադիր։ Առավել ևս, այն տղամարդիկ, ովքեր նման իրավիճակներում բռնության չեն դիմում, համարվում են ոչ լիարժեք։
Այնպես որ, խնդրում եմ, թարգեք էդ ձևականությունները։
Կարդացեք նաև
Էլ չեմ ասում, որ կայացման փուլում ժողովրդավարության համար սա շատ տարածված երևույթ է, շատ երկրներում է դա տեղի ունենում, և ավելի լավ է ԱԺ-ում իրար ծեծեն, քան, ասենք, Ռուսաստանի Պետդումայի նման անողնաշար ստրուկների հավաքածու լինի։



















































