Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը Պերճ Սեդրակյանի հետ խոսել է Միության աջակցությամբ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին

Հունիս 06,2019 17:58

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին:

Նախագահ Արմեն Սարգսյանը, որը 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է, Պերճ Սեդրակյանի հետ խոսել է Միության աջակցությամբ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև համահայկական օրակարգին առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաև անդրադարձել առաջիկայում Դիլիջանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930