Լրահոս
Օրվա լրահոսը

Վիետնամական խոշոր գործարարները հետաքրքրված են հայկական արտադրանքով․ վարչապետի մամուլի քարտուղար

Հուլիս 07,2019 14:33 Share

Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամ։ Ամփոփելով` ցանկանում եմ նշել, որ վարչապետի բոլոր հանդիպումները, այդ թվում Վիետնամի իր գործընկերոջ եւ գործարար շրջանակների հետ, անցան արդյունավետ։

Տնտեսության եւ հումանիտար ոլորտներում ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց կյանքի կոչման ուղղությամբ, վստահ եմ, համապատասխան գերատեսչությունները կձեռնարկեն ակտիվ աշխատանքները։ Նշեմ, որ վիետնամական բավականին խոշոր գործարարներ շահագրգռվածություն հայտնեցին համագործակցելու հայկական կողմի հետ, նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հայկական արտադրանքի, կոնյակի, գինու, վերամշակված գյուղմթերքի նկատմամբ։

Վարչապետ Փաշինյանի պայմանավորվածությունները պետք է գործնական փուլ մտնեն աշնանը հայ-վիետնամական գործարար համաժողովի ընթացքում։ Հավելեմ, որ քաղաքական առումով երկու երկրներն ունեն լիարժեք փոխըմբռնում, ինչը եւս կարեւոր է հատկապես միջազգային հարթակներում համագործակցելու առումով։

Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

https://www.facebook.com/photo.php?fbid=10217628695263196&set=a.10206896189197252&type=3&theater

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031