Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործմամբ ջրամբարաշինության ծրագրերի վերաբերյալ

Հուլիս 17,2019 14:24

Հուլիսի 16-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզիական զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար տիկին Ֆեկիտամոելոա Կատոա Ուտոյկամանուի (Fekitamoeloa Katoa ‘Utoikamanu) հետ:

Հանդիպման սկզբում զրուցակիցները կարևորեցին դեպի ծով ելք չունեցող երկրների համար ապրանքների անխոչընդոտ փոխադրման հնարավորությունները, ծովային նավահանգիստներին ու համաշխարհային շուկաներին հասանելիության ապահովմանն ուղղված առարկայական ծրագրերի իրականացումը: Այս առումով Ֆեկիտամոելոա Կատոա Ուտոյկամանուն ընդգծեց առաջիկայում նախատեսվող Վիեննայի «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների 2014-2024 գործողությունների ծրագրի» միջանկյալ զեկույցի ուսումնասիրության գործընթացում ներգրավված երկրների ակտիվ համագործակցությունը:

Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզիական զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը, հատկապես ծով ելք չունեցող զարգացող պետությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի առումով։

Միաժամանակ Տիգրան Ավինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց մեր երկրի աշխարհագրական դիրքի, մասնավորապես՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող թվով 32 երկրների շարքում Հայաստանի առանձնահատկությունների վրա:

Փոխվարչապետն ընդգծեց, որ Հայաստանը ոչ միայն աշխարհագրական դիրքի բերումով չունի անմիջական ելք դեպի ծով, այլև չորս սահմաններից երկուսը փակ են։ Այս առումով փոխվարչապետն առաջարկեց տիկին Ուտոյկամանուին Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակ պահելու հարցի կարգավորման նպատակով գործնական քայլեր ձեռնարկել։ Վերջինս խոստացավ ուսումնասիրել բարձրաձայնված խնդիրները:

Բացի այդ, Տիգրան Ավինյանը մտահոգություն հայտնեց Թուրքիայի կողմից Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործմամբ համալիր ջրամբարաշինության ծրագրերի վերաբերյալ։

Մատնանշվեց, որ վերոնշյալը ոչ միայն բացասաբար է ազդում Արաքսի ավազանից սնուցվող հողատարածքների վրա, այլև էականորեն խախտում է տարածաշրջանի հիդրոլոգիական և կենսոլորտային հավասարակշռությունը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031