Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Արեշում մորը սպանած երիտասարդը նյարդային հերթական նոպայի ժամանակ է դանակահարել ծնողներին

Հուլիս 22,2019 15:09

Aravot.am-ի տեղեկություններով՝ հուլիսի 19-ին Նոր Արեշում տեղի ունեցած սպանության դեպքով հարցաքննվել է սպանվածի ամուսինը:

Մորը սպանած 27 ամյա երիտասարդի հայրը վարույթ իրականացնող մարմնին պատմել է, որ թեեւ որդին որեւէ հոգեբուժարանում հաշվառված չէ, սակայն նախորդ տարվանից նրա մոտ նկատել են նյարդային նոպաներ: Հերթական նյարդային նոպայի ժամանակ էլ նա դանակահարել է մորը, ինչի արդյունքում մայրը մահացել է: 27 ամյա երիտասարդն ամուսնացած չէ, նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն:

Հիշեցնենք, որ Ոստիկանության հաղորդմամբ՝ հուլիսի 19-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, ԱԻՆ «911» ծառայություն է զանգահարել Նոր Արեշի 16-րդ փողոցի մի բնակիչ և հայտնել, թե տղան հոգեկան հիվանդ է. դանակը վերցրել և մտել է սենյակ, ու վախենում է, որ իրեն կվնասի։

Ավելի ուշ «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Նոր Արեշի 16-րդ փողոցի բնակիչ, 59-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ տանը տեղի է ունեցել դանակահարություն:

Եվս հինգ րոպե անց նույն բժշկական կենտրոնից նոր հաղորդում է ստացվել. «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, նույն հասցեից, իրենց մոտ է տեղափոխվել 61-ամյա կնոջ դիակ:

Ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղան խոհանոցային դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել մորն ու հորը, հետո վնասել է ինքն իրեն և դիմել փախուստի: Ոստիկաններին հաջողվել է դեպքի վայրին հարակից տարածքում հայտնաբերել տղային և ժամը 04.55-ին նրան տեղափոխել հիվանդանոց, որտեղ ախտորոշվել են «պարանոցի կտրած-ծակած վերքեր։

Ըստ քննության նախնական տվյալների՝ ընտանիքում եղել է վիճաբանություն կենցաղային հարցի շուրջ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031