Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե վարորդը չի վախենում իր կյանքը կորցնելուց, դժվար թե վախենա տուգանքի չափի մեծացումից․ «Ժամանակ»

Հուլիս 27,2019 11:58 Share

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե էնֆիաջյանը առաջարկում են փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում և խստացնել հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու համար նախատեսված տուգանքի չափը:

Օրենսդիրներն առաջարկում են գործող 30 հազար դրամի փոխարեն սահմանել 150 հազար դրամ տուգանք: Նախագծի հեղինակներին թվում է, որ տուգանքի չափի ավելացումը կարող է զսպող դեր կատարել, ինչը փոքր-ինչ վիճահարույց է, որովհետև եթե հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս եկած վարորդը չի վախենում իր կյանքը կամ առողջությունը կորցնելուց, դժվար թե վախենա տուգանքի չափի մեծացումից:

Հոդվածն ամբողջությամբ՝  «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել