Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞նց եք մարդկանց բացատրելու, թե ինչու բանտում նստած Սերժի դեպքում էլ իրենց կյանքը չի լավանում. Արմեն Աշոտյան

Օգոստոս 17,2019 16:07

Սերժ Սարգսյանի մոտալուտ ձերբակալության մասին Միքայել Մինասյանի հարցազրույցը քաղաքական եւ տեղեկատվական պայթյունի էֆեկտ ունեցավ։

Այն, որ երրորդ նախագահի ազատազրկումը գործող վարչախմբի վերջին ջոկերն է, ակնհայտ էր վաղուց։ Սեփական ապիկարությունը, քաղաքական անուժությունը, երկրի օրեցօր սրացող խնդիրներին անհամարժեքությունն ու անկարողությունը քողարկելու համար սկանդալային շոուների բեմադրության հարցերում մասնագիտացած Նիկոլ Փաշինյանը մոտ օրերս դիմելու է իր վերջին զենքին՝ Սերժի ձերբակալությանը։

Տարիներ շարունակ ստի, կեղծիքի, ատելության արշավի եւ «սաղ Սերժնա մեղավոր» պրիմիտիվ կոնցեպտի քավորի գործերը ընդամենը մեկուկես տարվա մեջ այնքան են վատացել, որ սեփական քաղաքական կյանքը մի քանի ամիս երկարաձգելու համար նա կդիմի այդ վերջին հնարավոր քայլին։

Սերժը պատրաստ է նստել։ Սերժը նստելու է ժողովրդի խաթր, որ 15 ամիս առաջ իր պաշտոնանկությունը ցնծացող հազարավոր մարդիկ հիպնոզից վերջապես դուրս գալու պատմական շանս ունենան։

Լավ, իրան էլ նստացրեցիք, հետո ի՞նչ եք անելու։ Ո՞նց եք մարդկանց բացատրելու, թե ինչու բանտում նստած Սերժի դեպքում էլ իրենց կյանքը չի լավանում, աշխատավարձները բեն բարձրանում, Արցախի հարցը մաքսիմալ հայանպաստ լուծում չի ստանում, երկրի շուրջ սեղմվում է աշխարհաքաղաքական օղակը։ Ու ժամանակին մոլորված եւ պրոբլեմներից հոգնած մարդիկ կտեսնեն, որ իրականում սաղ Սերժը չի մեղավոր։ Ու շատ արագ կգտնեն իրական մեղավորին։

Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը։ Ինքը նստելու խնդիր չունի։ Ինքը մշտապես եղել է այնտեղ, որտեղ պահանջել է ժողովրդի շահը՝ խրամատում, պետության ղեկին թե զնդանում։

Դե, Նիկոլ, քեզ տեսնեմ։ Օգնիր մեզ ազատել Հայաստանը քեզանից։ Սերժը պատրաստ է։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Սերժ Սարգսյանի մոտալուտ ձերբակալության մասին Միքայել Մինասյանի հարցազրույցը քաղաքական եւ տեղեկատվական պայթյունի էֆեկտ…

Gepostet von Armen Ashotyan am Samstag, 17. August 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031