Samsung Electronics ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ ստեղծել է նոր հարթակ իր պաշտոնական կայքէջում, որը հնարավորություն է տալիս ցանկացած օգտատիրոջ ստուգելու իր սմարթֆոնը և համոզվել ՝ արդյոք այն արտոնագրվա՞ծ (սերտիֆիկացված) է տվյալ երկրում վաճառքի համար, թե ոչ:
Ինչպես նաև Samsung Electronics ընկերությունը հայտնում է, որ պաշտոնական գործընկերների միջոցով ՀՀ մատակարարվող սմարթֆոնները ունեն բոլոր պահանջներին համապատասխանող սերտիֆիկացում:
Ստուգելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://www.samsung.com/ru/support/imei-checking/
«Samsung Electronics» ընկերության աջակցման ծառայության հեռախոսահամար՝ 0-800-05-555:



















































