Լրահոս
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսում ադրբեջանցիները ցույց էին կազմակերպել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի այցի

Սեպտեմբեր 27,2019 21:44

Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցին:

Ադրբեջանական հյուպատոսությունը տեղեկացնում է, որ Հայաստանի վարչապետի Լոս Անջելես այցի օրը՝ սեպտեմբերի 22-ին, տեղի ադրբեջանցիները՝ հյուպատոսարանի աջակցությամբ «բողոքի» ցույց էին կազմակերպել: Ինչպես փաստում են հյուպատոսարանի տարածած լուսանկարները, օդ բարձրացրած փոքրիկ ինքնաթիռները ծածանել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Karabakh is Azerbaijan! End the Occupation» («Ղարաբաղը Ադրբեջան է. դադարեցրե՛ք օկուպացիան»):

Բացի պաստառներից՝ ադրբեջանցիները  բեռնատարների վրա փակցված թվային բաներների միջոցով ներկայացրել են հայ-ադրբեջանական հակամարտությունը՝ իրենց պատկերացմամբ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30