Լրահոս
Օրվա լրահոսը

12 տարեկան երեխայի նկատմամբ անառակաբարո գործողությունների համար նախկինում դատվածը նույն հանցանքի համար կալանավորվել է

Հոկտեմբեր 10,2019 23:23

Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանը չի ցանկանում հաստատել, որ մարզում անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար շաբաթներ առաջ ձերբակալված Գագիկ Մկրտչյանն իր հարազատ եղբայրն է:

«Լրագրողները գրում են՝ Նալբանդյանի գյուղապետի եղբայրը, հիմա իմ որ բարեկամը, քավորը, սանիկն ինչ անի,պիտի գրեն Նալբանդյանի գյուղապետի եղբա՞յրը ու շարունակե՞ն, դուք դրա մեջ ճիշտ բա՞ն եք տեսնում: Շատ վատ է, որ նման բաներ են գրում, որովհետեւ հազար  գործերի ու հարցերի մեջ ենք, գյուղի համար գործեր ենք անում, սա նաեւ մեր պետության վրա է անդրադառնում, մարդուն վիրավորում են` չհասկանալով: Ամեն մարդ  կարող է իր հիվանդության արդյունքում ավելի վատ բաներ անել, բայց չեն գրում, որ էս ինչ հիվանդության արդյունքում վատ բան է արել ու էս ինչի եղբայրն է»,-Aravot.am-ին ասաց գյուղապետ Գրիգոր Մկրտչյանը:

Չնայած գյուղապետը մեզ հետ զրույցում չհաստատեց, որ ձերբակալվածն իր եղբայրն է, մենք քննչական կոմիտեից տեղեկացանք, որ իսկապես գյուղապետի եղբայրն է ու, ընդ որում, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ նա չունի:

Մեր հարցին, թե ձեր եղբայրը հիվանդության արդյունքո՞ւմ է նման քայլ կատարել գյուղապետը պատասխանեց, որ ներողություն է խնդրում, բայց չի ցանկանում, որ նման հարցերով իրեն անհանգստացնենք. «Ամեն մարդ հիվանդության արդյունքում կարող է ամեն ինչ անել, մեր պետությունում ամեն տեսակի հիվանդություններով մարդիկ կան, բայց որ այս աստիճանի. ոչ մի լրագրող չի գրել, որ այս մարդու հորը 2006 թվականին սպանել են, բայց մինչեւ հիմա սպանությունը չեն բացահայտում, մի ամբողջ գյուղ, մի ամբողջ հանրապետություն խոսում է՝ ով է կատարել սպանությունը»: https://armtimes.com/hy/article/149000

Գյուղապետի՝ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ մեղադրվող եղբայրը Արմավիրի մարզի գյուղերից մեկում այդ գյուղի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհիների առջեւ կանգնեցրել է իր սպիտակ գույնի ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենան, իջեցրել է տաբատը և երեխաներին ցույց տվել սեռական օրգանը, ու երբ երեխաները դիմել են փախուստի, տղամարդը նրանց հետևից բղավելով ասել է՝ շրջվեք և նորից տեսեք, որպեսզի տանը ոչինչ չասեք:

46 ամյա Գագիկ Մկրտչյանը նախկինում դատապարտված է եղել: Մեր տեղեկություններով՝ նրան մեղադրանք էր առաջադրվել 2013թ. հոկտեմբերի 5-ին ժամը 18-ի սահմաններում, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում ակնհայտ 16 տարին չլրացած անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ  կատարելու համար: Այն է` իր անձնական օգտագործման «Մերսեդես – Բենց ML» մակնիշի ավտոմեքենայի ղեկին նստած վիճակում բաց պատուհանից ցուցադրել է իր առնանդամը:
Բացի դա՝ 2014թ. ապրիլի 25-ին ժամը 14:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Բաղրամյան Ա թաղամասում անառակաբարո գործողություններ է կատարել նաեւ 12 տարին չլրացած երեխայի նկատմամբ, այն է` իր կողմից վարվող «Մերսեդես – Բենց ML» մակնիշի ավտոմեքենայով վերոհիշյալ թաղամասի տարածքով երթևեկելիս, նկատելով դպրոցից տուն վերադարձող երեխային ավտոմեքենայի կողային ապակին բացելով կանգնել է նրա կողքին և ցուցադրել առնանդամը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031