Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ անշահավետ գործարքի արդյունքում պետությանը պատճառվել է 15․488․000 դրամի վնաս (Տեսանյութ)

Հոկտեմբեր 22,2019 18:40

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ համապատասխան պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները։ Ըստ այս պահին հայտնի տվյալների` անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պաշտոնատար անձինք բնակավայրերի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ու հողամասերի գների, հասարակական նշանակության անշարժ գույքի միջին շուկայական վարձավճարի համակարգված դիտարկումներ անցկացնելու համապատասխան բաժնի ուժերով գործառույթը կատարելու փոխարեն՝ ձեռնարկել ու իրականացրել են նշված աշխատանքների գնման գործընթաց։ Հաղթած ընկերության հետ 2018 թվականի մարտի 6-ին կնքվել է 38․720․000 դրամի պայմանագիր։ Դրա շրջանակում, մարտի 6-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, պատվիրատուի տրամադրած տեղեկատվության հիման վրա ընկերությունը ընդամենը կատարելով վերլուծություն՝ ներկայացրել է աշխատանքների կատարման հանձման-ընդունման ակտեր, որոնց հիման վրա ընկերությանը փոխանցվել է 15․488․000 դրամ։ Այս պահին հայտնի տվյալների համաձայն՝ հետագայում գործարքի ակնհայտ անշահավետ լինելու պատճառով 2018 թվականի հունիսի 25-ին պայմանագիրը լուծարվել է։ Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի նյութական վնաս և առաջացրել ծանր հետևանքներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031