Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են Մամուլի շենքի արտաքին տեսքի վերականգնման հաղթած նախագծերը

Հոկտեմբեր 22,2019 20:03

Aravot.am-ը տեղեկացրել էր սեպտեմբերի 6-ից  մեկնարկած Երեւան քաղաքի պատմամշակութային դիմագծի պահպանմանը, վերականգնմանն ու արդիականացմանն ուղղված ProfEye Challenge նախագծի մասին: Այն դիզայներների, ճարտարապետների եւ  ճարտարապետական ընկերությունների համար յուրօրինակ հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել նրանց համարձակ մտահղացումները, նորովի ներկայանալ հանրությանն իրենց ճարտարապետական տեսլականով։

ProfEye Challenge-ի շրջանակում որպես առաջին «մարտահրավեր» մասնակիցները մշակել եւ առաջարկել էին Երեւանի կոլորիտային եւ պատմություն ունեցող Մամուլի շենքի արտաքին տեսքի վերականգնման նախագծեր: Այժմ արդեն ProfEye Challenge արշավի առաջին մարտահրավերի հաղթողները հայտնի են: 14 նախագծերից 5-ը հաղթող է ճանաչվել, որից 3-ը առցանց քվեարկության արդյունքում:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց SPRING PR ընկերության Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիամ Սաֆարյանը, հաղթող նախագծերի հեղինակները նոյեմբերի 4-8-ը կմեկնեն Սալոնիկ փորձի փոխանակման եւ վերապատրաստման համար, նաեւ նրանց հնարավորություն կստեղծվի շփվել Եվրոպայի առաջատար ճարտարապետների հետ:

ProfEye Challenge արշավի նախաձեռնող «Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանի խոսքով բոլոր տարբերակները միմյանցից տարբեր էին ու հետաքրքիր: Նա հատկապես առանձնացրեց այն նախագծերը, որոնցում պահպանված էր Մամուլի շենքի դիմագիծը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031