Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Շատ ուրախալի է, որ Լավրովը դա արձանագրեց, բայց դա բխում էր տրամաբանությունից»

Նոյեմբեր 13,2019 17:19

«ՌԴ նախարարն ասել է այն, ինչ բոլորս գիտեինք, այդ ամենը մեր աչքի առաջ է եղել, մեծ հարցականներ մեզ համար դրանում չկային, առավել եւս՝ համանախագահների համար»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախը ՀՀ նախորդ նախագահներից մեկի որոշմամբ բանակցային սեղանից դուրս մղվելու մասին  հայտարարությանը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց. «Պարզապես կարծում եմ՝ հիմնական շեշտադրումն այն է, որ Արցախի հարցն առանց Արցախի եւ նրա ժողովրդի դիրքորոշման արտահայտման չի կարող լուծվել: Շատ ուրախալի է, որ ՌԴ ԱԳ նախարարը դա արձանագրեց, բայց դա բխում է տրամաբանությունից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930