«Բանակցությունների մասնակիցների ցանկը պետք է համաձայնեցնեն կողմերը: Բանակցությունների վաղ փուլում Արցախը մասնակցում էր դրանց:
Որոշ փուլում ՀՀ-ի ղեկավարությունը՝ ՀՀ նախորդ նախագահներից մեկը, որոշեց, որ Արցախի շահերը ներկայացնելու է Երեւանը: Ամեն դեպքում, մենք միայն կարող ենք հասնել նրան, որ գործընթացը գնա ընդհանուր համաձայնության փուլով:
Բոլորին է հասկանալի, որ առանց Արցախի ժողովրդի համաձայնության որեւէ պայմանավորվածություն լինել չի կարող, առանց դրա ՀՀ-ն որեւէ բան չի ստորագրի»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց պաշտոնական այցով Երեւան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Ռուսաստանը վերաբերվում ՀՀ իշխանության մոտեցմանն այն մասին, որ Արցախը պետք է վերադառնա հակամարտության կարգավորման բանակցային սեղանի շուրջը:
Լավրովը հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մոտեցումը, որ հակամարտության լուծման տարբերակը պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, եւ նշեց. «Դրա հետ վիճելը դժվար է»:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/610068379529933/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































