Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

30.000 դրամ՝ «Զվարթնոց» օդանավակայանից Ամիրյան փողոց հասցնելու համար. Ոստիկանները հայտնաբերել են զբոսաշրջիկից գումար վերցրած տղամարդուն

Դեկտեմբեր 16,2019 14:16 Share

Ժամը 13.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից Կենտրոնական բաժին են ներկայացրել Ավստրալիայի քաղաքացու, որը հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 18.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում տաքսիների մենեջեր ներկայացած անձը իրեն օդանավակայանից Ամիրյան փողոցում գտնվող հյուրանոց տաքսիով ճանապարհելու համար, վերցրել է 30.000 դրամ:

Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված տղամարդը Արմավիրի մարզի Փարաքար գյուղի 29-ամյա բնակիչ է, որը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 17.55-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել