«Բարոյական արժեքներ» նորաստեղծ կուսակցության համայնքապետի թեկնածու Սամվել Ղարիբյանը, որը վերջերս է հեռացել ՔՊ-ի շարքերից, այսօր ընթացող ընտրական պրոցեսում առանձնակի խախտումներ չի նկատել։ Ըստ նրա, մանր-մունր խախտումներ են արձանագրել, օրինակ` ընտրատեղամասերի դիմաց կուտակումներ, սակայն նկատել է ճնշումներ ընտրողների վրա, վարչական լծակների օգտագործում։
«Քարոզարշավի ժամանակ ճնշումներ չեն եղել, ճնշումներ եղել են ընտրողների վրա, Ամասիա բնակավայրում մոտ 17-18 պետական կառույց կա, մենք զգացել ենք ճնշման մեխանիզմը. ուղղորդել են, թե գնացեք, ընտրեք իշխանական թեկնածուին։ Մարդիկ մեզ իրազեկել են, վախի մթնոլորտ են ստեղծել, աշխատանքից ազատելու փորձեր»,֊ ասաց թեկնածուն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































