Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը Գյումրիում այցելել է մանկատներից տուն վերադարձած 2 ընտանիքի

Դեկտեմբեր 30,2019 19:15

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Գյումրիում «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանի ուղեկցությամբ այցելել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններից ընտանիք վերադարձած երկու ընտանիքի:

Առաջինն այցելած ընտանիքում 9 երեխա է մեծանում, և ծնողները պատրաստ են հոգալու մանկատնից ընտանիք վերադարձած երեխաների կարիքները: Մարդու իրավունքների պաշտպանը զրուցել է երեխաների հետ, լսել ծնողներին:

Երկրորդ ընտանիքը, ում այցելել է Մարդու իրավունքների պաշտպանը, մեծ աջակցություն է ցուցաբերել Վահան Թումասյանը։

«Նախատոնական այս օրերին հատկապես կարևոր է, որ երեխաները զգան ընտանիքի սերն ու հոգատարությունը  և ընտանիքում սպասեն ամանորյա հրաշքներին: Երեխաները պետք է մեծանան ընտանիքներում, իսկ պետությունը պետք է ամեն կերպ աջակցի մանկատներից ընտանիք վերադարձած երեխաների կարիքների բավարարմանը՝ նրանց նախապատրաստելով ինքնուրույն կյանք վարելուն»,- այցի ժամանակ նշել է Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով բոլորին քաջ առողջություն և ընտանեկան երջանկություն՝ տեղեկացնելով, որ իրենց հուզող հարցերի վերաբերյալ կարող են ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031