Լրահոս
Օրվա լրահոսը

Ռամշատայնի մենակատար Թիլ Լինդեմանը շրջագայության է մեկնելու առանց խմբի

Փետրվար 04,2020 23:50

Գերմանական լեգենդար Ռամշտայն ռոք խմբի մենակատար Թիլ Լինդեմանը  շրջագայության է մեկնելու առանց խմբի, բայց ոչ մենակ: Լինդեմանը իր շվեդացի գործընկեր, Hypocrisy ռոք խմբի մենակատար Փիթեր Թեթգրենի հետ մարտին համերգներ կունենա Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում:

Համերգներն անցկացվելու են ոչ թե մարզահամալիրներում, որտեղ սովորաբար ելույթ է ունենում Ռամշտայն խումբը, այլ համերգասրահներում:  Բացի այդ Լինդեմանը և Թեթգրենը համերգներ կունենան Ստոկհոլմում, Հելսինկիում, Պրահայում, Վիենայում, Ցյուրիխում, Փարիզում և Լոնդոնում: Համերգների ժամանակացույցի  վերաբերյալ տեղեկություն կարելի է ստանալ շրջագայութան կայքից:

Լինդեմանի և Թեթգրենի  համագործակցությունը սկսվել է 2015թ., երբ երաժիշտները թողարկեցին Skills in Pills համատեղ ալբոմը: Լինդեմանը երգել է անգլերեն, այս կերպ երաժիշտները ցանկացել են խուսափել Ռամշտայն խմբի հետ համեմատվելուց: Քննադատների և երկրպագուների կարծիքով՝ դա նրանց հաջողվել է, քանի որ ալբոմը շատ արագ գլխավորեց  գերմանական հիթ-շքերթները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829