Լրահոս
Օրվա լրահոսը

Կանցկացվեն ծառայողական քննություններ. ԶՈւ զորամասերում անսպասելի ստուգայցերի արդյունքում արձանագրվել են խախտումներ

Փետրվար 07,2020 10:17

Փետրվարի 7-ին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով, անսպասելի ստուգայցեր է իրականացրել ԶՈՒ բազմաթիվ զորամասերում՝ ստուգելու զինվորական կարգապահության վիճակը, մասնավորապես՝ բացահայտելու մարտական պատրաստության դասընթացներին զինծառայողների մասնակցությունը։

Բացահայտվել են մի շարք խախտումներ։ ՌՈ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել դասընթացներից բացակայող մի խումբ զինծառայողներ, զինվորական կարգապահության վերահսկողության հարցում թերացած հրամանատարների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կանցկացվեն ծառայողական քննություններ։

Անսպասելի ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ, խախտումների հայտնաբերման դեպքում մեղավորները խստորեն պատժվելու են։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈւՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829