Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի աջակցությունը ՀՀ զինված ուժերին էական և բազմազան է եղել. Դավիթ Տոնոյան

Հունիս 01,2026 14:26 Share

Սամվել Կարապետյանի աջակցությունը ՀՀ զինված ուժերին էական և բազմազան է եղել, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

«Եղել է մինչև 2018թ․, եղել է 2018թ․-ից մինչև ռազմական գործողություններ, և հուսով եմ՝ հիմա էլ կա։ Բազմակողմանի և էական է եղել, կարծում եմ՝ բոլորդ հասկանում եք` իր կարողությունների շրջանակում կարելի է գնահատել բավականին օգտակար»,–ասաց նա։ Թե ինչ աջակցության մասին է խոսքը, Տոնոյանը չցանկացավ մանրամասնել, քանի որ, դա բավականին զգայուն տեղեկատվություն է, որը կա՛մ պետական, կա՛մ ծառայողական գաղտնիք է պարունակում։

Դավիթ Տոնոյանը համաձայն չէ Փաշինյանի հայտարարությունների հետ, թե ունեցել ենք ավերված բանակ կամ «ավերակների վրա նոր բանակ է ստեղծվել». «Համաձայն չեմ այդ գնահատականի հետ, ես եմ ղեկավարել Զինված ուժերի այդ համակարգը, ո՞նց է ավերակների վրա եղել։ Բա այսօրվա զինծառայողները, որոնք գեներալական պաշտոններ են ստացել, կրթվել են և վերապատրաստվել են իմ պաշտոնավարման ժամանակ, այդ մարդկանց ո՞նց կարող եմ որպես ավերակ գնահատեմ: Բա այն երիտասարդները, որոնք որ իրենց կյանքը նվիրել են, այդքան քաջություն են ունեցել ու մահվան դեմ են կանգնե, ո՞նց կարող եմ իրենց ավերակի գնահատական տամ»։

Մանրամասն՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930