Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք տնտեսությունից էլ ենք հասկանում, առողջապահությունից էլ». Հրաչյա Հակոբյանը՝ Ծառուկյանին

Մարտ 03,2020 13:51 Share

Կհետաձգվի՞ հանրաքվեն կորոնավիրուսի պատճառով: Այսօր ԱԺ-ում լրագրողներն այս հարցն ուղղեցին «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանին: Նա պատասխանեց. «Դեռ վաղ է խոսել հանրաքվեի հետաձգման մասին, դեռ մեկ ամիս ժամանակ ունենք ու չգիտենք՝ ինչ ընթացք կստանա վիրուսի տարածումը կամ նահանջը: Եթե նահանջի, ամբողջությամբ վերահսկելի լինի, կարելի է հանրաքվեն չհետաձգել, բայց եթե ավելի սրվի, կարծում եմ, կարելի է դիտարկել հետաձգման պրոցեսը»:

Մենք փոխանցեցինք ԲՀԿ առաջնոր Գագիկ Ծառուկյանի դժգոհությունը կորոնավիրուսի հետ կապված իշխանության քայլերից, որ մեկ ամիս առաջ այդ վիրուսն ամբողջ աշխարհում տարածվել էր,  պետք է հանձնարարականներ տրվեին, բայց պարզվեց՝ անգամ դեղատներում ախտահանիչ միջոցներ ու դիմակներ չկան, ընդունո՞ւմ եք այդ քննադատությունը՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Չեմ ընդունում, բոլոր քայլերը ձեռնարկեցինք: Ինչպես տեսնում ենք, ուղղակի այդ չարաբաստիկ վիրուսը բոլոր տեղեր փորձում է ներթափանցել, ինչը եղավ նաեւ Հայաստանի դեպքում»: Ըստ նրա, դեղատներում դիմակ չլինելը պայմանավորված էր նրանով, որ ուռճացրել էին հարցը:

Մենք նաեւ փոխանցեցինք Ծառուկյանի այլ դժգոհությունը՝ դա էլ հո տնտեսությո՞ւն չի, որ չհասկանաք, բա չգիտեի՞ք, որ կորոնավիրուսը 14 օր կարանտին ունի, ինչի՞ թողեցիք այդ մարդիկ գան տուն, տանեցիների հետ շփվեն, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Մենք տնտեսությունից էլ ենք հասկանում, առողջապահությունից էլ, ամեն ինչ շատ վերահսկելի է, քան փորձում են խուճապի միջոցով տարածել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031