Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանը դիմակի կարիքը չունի, բարի մարդկանց էդ հիվանդությունները չի կպնում». Ծառուկյանը՝ կորոնավիրուսի ու Ծաղկաձորում բիզնեսը վնասելու մասին

Մարտ 03,2020 11:23

«Անկեղծ ասեմ, կառավարության քայլերը կորոնավիրուսի դեմ շատ վատ եմ գնահատում: Բոլորս էլ գիտենք, մեկ ամիս է, կորոնավիրուսն ամբողջ աշխարհում գնում է, մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցներին, դեղատներին, որ անպայման ապահովեն գրիպի վիրուսի դեմ դեղորայքը եւ դիմակների հարցը: Այսօր եկել է, չոքել է մեր դուռը, նայում ես՝ դիմակներ չկան, դեղորայք չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես դժգոհեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ըստ նրա, դեղատնային բիզնեսով զբաղվողները պարտավոր էին մեկ ամիս առաջ ապահովել անհրաժեշտ միջոցները՝ վիրուսի դեմ պայքարի համար:

Լրագրողները հարցրեցին՝ հիմա դուք ցանկացել եք դիմակ կրել, չե՞ք գտել դեղատներից՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ուրեմն Ծառուկյանը դրա կարիքը չունի: Ես ասեմ, բարի մարդկանց էդ հիվանդությունները չեն կպնում»:

Ըստ նրա, եթե լավ առաջարկ են անում, պետք է լսեն, ոչ թե արդարանան. «Պարսկաստանից եկել են մեր հայրենակիցները, դուք էլ գիտեք, որ կորոնավիրուսի կարանտին շրջանը երկու շաբաթ է, կարելի էր երկու շաբաթ իրենց առանձնացնել, լրիվ դիագնոզը վերցնել…ցԹե չէ գնում է տուն, տունը երեխա կա, հեր կա, մեր կա, ո՞նց կարելի է այդպես: Էդ էլ հո տնտեսություն չի՞, որ չհասկանան, ձեր ցավը տանեմ: Պետք է բոլոր բժշկական տերմինները օգտագործեն, ինչ ասում ես՝ մենակ ուզում են արդարանան»:

Նա ասաց, որ Ծաղկաձորում հյուրանոցները դատարկ են. «Ո՞նց կարելի էր դա անել: Անմիջապես ինչքան պատվեր կար, հեչ արեցին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031