Լրահոս
Օրվա լրահոսը

Առցանց վճարումների եւ դիմումների հարթակներ. խուսափեք ֆիզիկական շփումներից

Մարտ 17,2020 22:11

«Այսօր արձանագրել ենք, որ Հայփոստի միջազգային բեռնափոխադրումների հետ կապված լոգիստիկ խնդիրներ կան, չվերթները դեպի Հայաստան, եւ ոչ միայն դեպի Հայաստան, որոշակի սահմանափակումներ ունեն: Այն մարդիկ, որոնք որոշ ապրանքներ են սպասում այս օրերին, խնդրում եմ ըմբռնումով մոտենալ: Դրանք ներքին լոգիստիկ խնդիրներ չեն, այլ՝ միջազգային: Հնարավոր է այս կամ այն օդանավակայանում այդ բեռներն արգելափակված լինեն: Կարծում եմ հետագայում այդ հոսքերը ակտիվանան»,-այսօր այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում  ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կոչ է արվել հնարավորինս խուսափել ֆիզիկական շփումներից, օգտվել առցանց գնումներից եւ վճարումներից:

Էլեկտրոնային գնումների անվտանգության մասին նախարարն ասաց՝ յուրաքանչյուր կայքէջ, որտեղից կարելի է էլեկտրոնային գնումներ իրականացնել, առկա է քաղաքացիների հետադարձ կապ(feedback), որի շնորհիվ գնահատականներ են տրվում.«Խորհուրդ եմ տալիս ուղղակի դրանք կարդաք, եթե հայկական կայքեր են՝ մեկնաբանություններում գրում են սպասարկման  որակի մասին»:

Ինչ վերաբերում է առցանց վճարային համակարգերին, ապա նախարարը խորհուրդ տվեց՝ ուղղակի ուշադիր եղեք, որպեսզի այն կայքը, որն ուղղորդում է վճարահաշվարկային համակարգը, վիզա(visa)քարտերով առեւտուր անելուն, լինի որեւէ բանկի կայքը կամ վերիֆիկացված լինի ԿԲ-ի կողմից:

Առցանց վճարումների համար Արշակյանը հորդորեց օգտվել հետեւյալ կայքերից՝

https://cabinet.arca.am/hy/՝ բոլոր տեսակի կոմունալ վճարումներ:

https://www.e-payments.am/hy/ ` պետական վճարումների էլեկտրոնային համակարգ:

https://www.police.am/` Ճանապարհատրանսպորտային  վճարումների հարթակ:

https://www.e-cadastre.am/` կադաստրի պետական կոմիտե՝ առցանց դիմումներ ներկայացնելու հարթակ:

https://www.e-register.am/am/՝ կազմակերպություն գրանցելու առցանց հարթակ

http://e-civil.am/` ամուսնության, ամուսնալուծության, ծնունդի, մահվան, որդեգրման, հայրության ճանաչման, անվանափոխության առցանց գրանցումներ

http://e-permits.am/՝ շինարարական թույլտվության առցանց համակարգ

telcell, esaypay, mobidram, idram՝ վճարումների տերմինալներ

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031