Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հիվանդանոցային պայմանների՝ կորոնավիրուսի առումով վտանգավորության մասին

Մարտ 24,2020 19:50

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է հիվանդանոցում:

«Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսին լրագրողները հետաքրքրվեցին՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկել է՝ կորոնավիրուսի կանխարգելման համար ազատ արձակել բոլոր կալանավորներին` բացառությամբ հայրենիքի դավաճանության, սպանության և մի քանի այլ ծանր հոդվածներով ազատազրկվածներին, ազատ արձակել բոլոր այն կալանավորներին, որոնք ՔԿՀ-ում են հայտնվել խափանման միջոցը նախնական կալանք ընտրելու` դատարանների որոշման արդյունքում, արդյոք իրենք այս ուղղությամբ քայլեր չե՞ն ձեռնարկում Ռոբերտ Քոչարյանի կալանքի հետ կապված, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Այս ուղղությամբ քայլեր ձեռնարկում ենք:

Հիմա Ռոբերտ Քոչարյանը գտնվում է հիվանդանոցում: Նրա հիվանդասենյակում անընդհատ գտնվում է  քրեակատարողական ծառայող: Նորմալ վերաբերվում են մարդիկ, բայց խնդիր կա, որ իրենցից յուրաքանչյուրը կարող է լինել կորոնավիրուսի կրող՝ ինքն էլ չիմանալով այդ մասին, մանավանդ, որ այդ անձինք անընդհատ փոխվում են: Մանավանդ Ռոբերտ Քոչարյանը բավականին խնդրահարույց առողջական վիճակ ունի: Այդ երևույթն ինքն իրենով վտանգավոր է: Իհարկե, փորձելու ենք որոշ քայլեր ձեռնարկել»:

Հայկ Ալումյանն ասաց, որ այս առումով կարևոր է նաև ճշտել պաշտոնական մարմիններից, թե  քրեակատարողական համակարգում քանի քրեակատարողական ծառայող է մինչև այսօր թեստավորվել կորոնավիրուսի համար, քանի կալանավոր, քանի ազատազրկված անձ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031