Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքները չեն օգտագործվի առևտրային գործունեության համար». Արայիկ Հարությունյան

Ապրիլ 21,2020 20:35

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց, որ «Հիշում ենք և պահանջում» կարգախոսը չի փոխվի: ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ կարգախոսի հետ կապված քննարկում է տեղի ունեցել և նշեց. «Որոշում է կայացվել, որ կարգախոսը չփոխվի՝ առնվազն այս պահին հաշվի առնելով ժամանակի սղությունը, քանի որ կարծում ենք՝ նման որոշում կայացնելու համար խորը, երկար քննարկումներ պետք է լինեն, որ ցանկացած փոփոխություն հիմնավորված, բացատրելի, հասկանալի լինի հանրության համար»:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ հարցը համահայկական է և վերաբերում է յուրաքանչյուր հայի ու պարզաբանեց. «Նշված կարգախոսը համահայկական է՝ հիշում եմ և պահանջում, որն ընդունվել է համահայկական հռչակագրի միջոցով: Որևէ այլ կերպ մոտենալն անհնար է: Սա համահայկական հարց է, որի շուրջ որոշումներն ընդունվում են հայմահայկական ձևաչափի մեջ»:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ տեղեկացրեց՝ որոշումը կայացվել է՝  պայմանով, որ քննարկումները կշարունակվեն:

Լրագրողների մտահոգությանը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքը տրվում է Երևան համայնքին, արդյոք մտավախություն չկա՞, որ այդ տարածքները կօգտագործվեն առևտրային գործունեության համար, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Մենք այդ խնդրին կանդրադառնանք առաջիկայում: Որևէ նման բան չկա, որ տարածքները տրվում են առևտրային գործունեության համար: Այդ ամբողջ տարածքն իր ամբողջությամբ մեզ համար շատ խորհրդանշական է: Որևէ նպատակային փոփոխություն այստեղ լինել չի կարող, մնացածը տեխնիկական հարցեր են: Մեր նպատակն է, որ տարածքն ապրի, զարգանա, անտառը զարգանա, և մենք այդ ուղղությամբ ջանքեր չենք խնայելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930