Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի 34 թեստավորված քաղաքացիների մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել

Ապրիլ 27,2020 15:54 Share

«Արցախ/Տեղեկատվական շտաբ» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 34 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ վարակը չի հաստատվել:

✅ Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից հինգն արդեն ապաքինվել են:

🚫 Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել