Լրահոս
Օրվա լրահոսը

Լիահույս եմ, որ ստեղծված այս իրավիճակից քաղած դասերով բացառիկ եք դարձնելու նաև ձեր ապագան՝ զարգացնելով ձեր կարողություններն ու դրանք ծառայեցնելով մեր երկրի զարգացմանն ու հանրային բարիքի ստեղծմանը. Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին

Մայիս 25,2020 18:39

Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ։ Դուք դպրոցն ավարտում եք բացառիկ մի իրավիճակում, երբ կորոնավիրուսի տարածման ռիսկը թույլ չի տալիս այդ կարևոր իրադարձությունը նշել ձեր դպրոցական ընկերների և ուսուցիչների հետ։ Միևնույն ժամանակ վստահ եմ, որ ֆիզիկական հեռավորությունը ձեզ համար առիթ է խորությամբ ընկալել և վերաիմաստավորել այն բոլոր արժեքներն ու գիտելիքը, որ ստացել եք ձեր ընկերներից և ուսուցիչներից այս տարիների ընթացքում։

Վստահեցնում եմ, որ արտակարգ դրության ավարտին միասին կնշենք ձեր կյանքի կարևոր այս փուլի սկիզբը՝ դարձնելով այն ավելի բովանդակալից և խորհրդանշական։ Լիահույս եմ, որ ստեղծված այս իրավիճակից քաղած դասերով բացառիկ եք դարձնելու նաև ձեր ապագան՝ ստանալով մասնագիտական կրթություն և գիտելիքներ, զարգացնելով ձեր կարողություններն ու դրանք ծառայեցնելով մեր երկրի զարգացմանն ու հանրային բարիքի ստեղծմանը՝ ստեղծագործ և արժանապատիվ աշխատանքով։ Այդ ճանապարհին մենք ձեր կողքին ենք՝ ընձեռելով կրթությունը շարունակելու, սիրած մասնագիտությունն ստանալու համար անհրաժեշտ կարողությունները զարգացնելու մեծ հնարավորություններ ու պայմաններ՝ արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն և լրացուցիչ կրթական ծրագրերով։

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և մաղթում բազում հաջողություններ կյանքի այս նոր փուլում։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031