Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. «Հայաստանն առանձնակի կարևորում է Եթովպիայի հետ գործընկերային հարաբերությունների շարունակական ընդլայնումը և ամրապնդումը»

Մայիս 28,2020 13:46

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զևդեին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:

«Հայաստանն առանձնակի կարևորում է Եթովպիայի հետ գործընկերային հարաբերությունների շարունակական ընդլայնումը և ամրապնդումը, որոնց լավագույն վկայությունը տարեսկզբին Ադիս Աբեբայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումն էր», -մասնավորապես ասված է նախագահի ուղերձում:

Նախագահ Սարգսյանը Սահլե-Վորկ Զևդեին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Եթովպիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031