Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք կոչված ենք շարունակելու Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու, Նժդեհի և մյուսների կիսատ մնացած գործը. Արարատ Միրզոյան

Մայիս 28,2020 14:34

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ։

102 տարի առաջ այս օրերին  Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում գործած անհավատալի սխրանքը և դրա հիման վրա բարձրացած Հայաստանի առաջին հանրապետությունը լավագույն ապացույցն են մեր բազկի, մտքի և կամքի համահավաք ուժի անպարտելիության։

Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերն առաջին իսկ օրվանից կանգնած էին անհավասար պատերազմի, ցեղասպանությունից փրկված անօթևան գաղթականների, սովի, համաճարակի և բազմաթիվ այլ ծանրագույն խնդիրների առջև, որոնցից շատերի լուծման ուղղությամբ գերմարդկային ջանքերի գնով մեծ քայլեր իրականացվեցին։ Երկու տարիների ընթացքում դրվեցին պետական ինստիտուտների հիմքերը, իրականացվեցին քայլեր, որոնք ուղղված էին ոչ միայն այդօրեական խնդիրների լուծմանը, այլև հեռանկարային էին, հավակնոտ, ունեին երազանք մեծ ու հզոր Հայաստանի մասին։

Հիմա, երբ Հայաստանի Հանրապետությունը վերադարձ է կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, որը գոյություն ուներ նաև Առաջին Հանրապետությունում, մենք կոչված ենք շարունակելու Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու, Նժդեհի և մյուսների կիսատ մնացած գործը։

Փա՛ռք 1918-ի մայիսյան հերոսամարտի հերոսներին,  փա՛ռք մեր հայրենիքի ու մեր անկախ պետականության  համար ոչինչ չխնայած բոլոր գործիչներին։

Շնորհավորում եմ բոլորիս։

Արարատ Միրզոյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031