Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ նախկին «Պրագա» հյուրանոցի շենքում․ փրկարարները տարհանել են 25 բնակչի (ֆոտոշարք)

Հունիս 13,2020 22:39

Հունիսի 13-ին, ժամը 16:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիբոեդովի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 շենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ հարկերի պատշգամբում և տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։56-ին, մարվել՝ 18։56-ին: 4-րդ, 5-րդ, 6-րդ հարկերի պատշգամբում (յուրաքանչյուրը 10 քմ) այրվել են տնտեսական իրեր, իսկ տանիքից՝ 50 քմ հատված։

Փրկարարները տարհանել են 25 բնակչի, իսկ հոգեբանը տեղում 8 քաղաքացու ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Անինա Խ․-ն (մոտ 20 տ․) ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոնում։

Շտապօգնության աշխատակիցները բնակիչներին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, շտապօգնության բժշկից ստացված տեղեկատվության համաձայն 1 բնակիչ հոսպիտալացվել է։

Դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930