Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մինասյան․ «Չկա իրավունք մարդկանց տուգանելու դիմակ չկրելու պատճառով»

Հունիս 13,2020 23:14

«Հայաստանի Հանրապետությունում չկա այդպիսի պաշտոն Նիկոլ Փաշինյանի ընկալման մեջ, որը դարձել է այսօրվա պարետ կոչվածը»,- «Ստի վերջը» տեսաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ 

Նա նշեց, որ պարետի պաշտոնը հորինված է․ «Հայաստանի Հանրապետության օրենքներով, ես փորձում եմ պարզ բացատրել, պարետը մի մարդ է, որը պետք է կոորդինացնի պարետատան աշխատանքները։ Եվ երբ գալիս են և սրճարան են փակում պարետի անունից, դա մոտավորապես նույնն է, երբ միջնադարում գալիս էին և ասում էին, որ ֆեոդալը որոշել է, որ այս սրճարանը չպետք է աշխատի։ Ի՞նչ օրենքով է դա արվում, բացարձակ պարզ չէ։ Չկա այդպիսի օրենք»։

Ըստ նրա, չկա ոչ մի նորմատիվ ակտ, որը ստիպում է մարդուն կրել դիմակ․ «Բացի դրանից, ոստիկանը, որը մարդուն տապալում է գետնին՝ դիմակը չկրելու պատճառով, չունի ոչ մի իրավասություն դա անելու։ Ավելին ասեմ՝ չկա իրավունք մարդկանց տուգանելու դիմակ չկրելու պատճառով, որովհետև հիմքում չկա ոչ մի օրենսդրական բազա դիմակի պատմության համար։ Որովհետև այս մարդիկ վերաբերվում են Հայաստանի Հանրապետությանը որպես սեփական դուքյանի»։

Շղթաներից փախած ֆեոդալը. թալան՝ երկաթ արտահանելով

Gepostet von Mikayel Minasyan am Samstag, 13. Juni 2020

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930