Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի շքերթի համառոտ պատմություն». Արմեն Աշոտյան

Հունիս 19,2020 20:30

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հունիսի 1, 2020 թ – ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք շքերթին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ առիթով օրեր առաջ ստացված հրավերի համար: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ մինչ այդ ապաքինված կլինի և կկարողանա մասնակցել Հաղթանակի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ կայանալիք բոլոր միջոցառումներին:

Հունիսի 8, 2020 թ – Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են: Այդ մասին Փաշինյանը հայտնում է Ֆեյսբուքում գրառմամբ:

Հունիսի 19, 2020 թ – «Ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը» հատված Նիկոլ Փաշինյանի նամակից ՌԴ նախագահին:

Իսկ հիմա հարցեր:

  1. Եթե շքերթին մասնակցելու միակ նախապայմանը ապաքինվելն էր, ինչու՞ Փաշինյանն ապաքինվել է, բայց չի մասնակցելու:
  2. ՀՀ վարչապետը նո՞ր իմացավ, որ երկրում համաճարակաբանական աղետ է:
  3. Անգամ այդ դեպքում մի քանի ժամով բացակայելը ինչո՞վ պետք է խանգարեր համավարակի դեմ պայքարին:
  4. Որքանո՞վ է իրականում չգնալու որոշումը կապված, օրինակ, ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման հայկական կողմի առաջարկը Մոսկվայի կողմից մերժվելու հետ»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930