Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ղազինյան. «ՀՔԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու իմ կողմից ներկայացված հաղորդման 14 էջանոց մերժումը բողոքարկել եմ ՀՀ Գլխավոր դատախազություն»

Հուլիս 08,2020 12:35 Share

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործ հարուցելու իմ կողմից ներկայացված հաղորդման 14 էջանոց մերժումը երեկ բողոքարկել եմ ՀՀ Գլխավոր դատախազություն։

Բողոքի մեջ ներառված են մարդկանց կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը Նիկոլ Փաշինյանի և Արսեն Թորոսյանի կողմից միտումնավոր թաքցնելու և աղավաղելու փաստը հաստատող լրացուցիչ փաստական տվյալներ։

Բողոքի ընդհանուր ծավալը կազմել է 21 էջ՝ հաղորդման 7 էջի փոխարեն։

Սպասենք ՀՀ Գլխավոր դատախազության պատասխանին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել