Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ե՞րբ կյանքը կվերադառնա մինչ կորոնավիրուսային վիճակին. հետազոտություն

Հուլիս 17,2020 21:12

Կորոնավիրուսի դեմ տարվող կառավարության միջոցառումների վերաբերյալ հանրային վերաբերմունքը պարզելու համար Միջազգային Հանրապետական Ինստիտուտը (IRI, International Republican Institute) այս տարի հունիսին իրականացրել է հանրային կարծիքի  հետազոտություն:

Հարցումն իրականացվել է հեռավար՝ հեռախոսազանգերի միջոցով, հարցմանը մասնակցել է 1517 հայաստանցի:

«Որքանո՞վ եք անհանգստացած, որ դուք կամ ձեր ընտանիքի անդամը, ծանոթը կվարակվեն կորոնավիրուսով» հարցին 64%-ը պատասխանել է՝ շատ անհանգստացած, որոշ չափով անհանգստացած՝ 21%, որոշ  չափով չանհանգստացած՝ 6 %, ընդհանրապես չանհանգստացած՝ 9%

«Ինչո՞ւ այդքան էլ անհանգստացած չեք կամ ընդհանրապես անհանսգտացած չեք» հարցին 46%-ը պատասխանել է՝ մենք իրականացնում ենք կանխարգելիչ միջոցառումներ, 18%

-ը կարծում է, որ այս ամենը դավադրության տեսություն է, կեղծ վիրուս, 15%-ն իր կամ իր ընտանիքի համար վտանգ չի տեսնում, 8%-ը կարծում է, որ կորոնավիրուսը սովորական գրիպից ավելի վատը չէ, 6%-ը պատասխանել է՝ Ես չգիտեմ որեւէ մեկին, որը դրանից տուժել է, 2%-ն այն կարծիքին է, որ մի օր բոլորն էլ հիվանդանալու են, 2%-ն էլ պատասխանել է՝ ես արդեն  վարակվել եմ:

«Որքանո՞վ եք անհանգստացած տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցությամբ». հարցին  71%-ը պատասխանել է՝ շատ անհանգստացած, որոշ չափով անհանգստացած՝ 19%,

որոշ չափով չանհանգստացած՝ 4%, ընդհանրապես չանհանգստացած՝ 4%:

Որքանո՞վ եք գոհ կորոնավիրուսային համավարակին կառավարության արձագանքից

Լիովին բավարարաված եմ՝ 48%

Որոշ չափով՝ 23%

Որոշ չափով չբավարարված՝ 11%

Ընդհանրապես չբավարարաված՝15%:

Որքանո՞վ եք գոհ կորոնավիրուսային համավարակին խորհրդարանական կուսակցությունների արձագանքից

«Իմ քայլը» խմբակցությունից  լիովին բավարարված են հարցվածների 45%-ը,   որոշ չափով բավարարված՝ 18% , որոշ չափով չբավարարված՝ 7%,  ընդհանրապես չբավարարված՝ 13%:

«ԲՀԿ»-ից  լիովին բավարարված են հարցվածների 10%-ը,  որոշ չափով բավարված՝  12%,  որոշ չափով չբավարարված՝ 14%, ընդհանրապես չբավարարված՝ 41%:

«ԼՀԿ»-ից լիովին բավարարված է 5%-ը,  որոշ չափով բավարված՝ 7%, որոշ չափով չբավարարված՝ 14%, ընդհանրապես չբավարարված՝ 44%:

Կորոնավիրուսի լույսի ներքո արդյոք պետական կառույցների վերաբերյալ կարծիքը լավացել է, վատացել է, թե՝ մնացել է նույնը

Ոստիկանության նկատմամբ հարցվածների 65%-ի վերաբերմունքը լավացել է, անփոփոխ է մնացել՝ 19%,  վատացել է՝ 8%:

Առողջապահության նախարարության նկատմամբ վերաբերմունքը՝ լավացել է՝ 64% , անփոփոխ է մնացել՝ 19%,  վատացել է՝ 11%:

Էկոնոմիկայի նախարարության նկատմամբ՝ լավացել է՝ 27% , անփոփոխ է մնացել՝ 34%,  վատացել է՝ 9%:

Պաշտոնյաների մասին կարծիք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հարցվածների 72%-ը պատասխանել է՝ շատ դրական, որոշ չափով դրական՝ 12%, որոշ չափով բացասական՝ 4%, շատ բացասական՝ 6%, չեմ լսել նրա մասին՝ 5%:

Արսեն Թորոսյան՝ շատ դրական՝ 39%, որոշ չափով դրական՝ 19%, որոշ չափով բացասական՝ 9%, շատ բացասական՝ 9%, չեմ լսել նրա մասին՝ 15%

Տիգրան Ավինյան՝ շատ դրական՝37%, որոշ չափով դրական՝ 22%, որոշ չափով բացասական՝ 9%, շատ բացասական՝ 8%, չեմ լսել նրա մասին՝ 16%:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյան՝ շատ դրական՝ 16%, որոշ չափով դրական՝ 18%, որոշ չափով բացասական՝ 16%, շատ բացասական՝ 33%, չեմ լսել նրա մասին՝ 2%:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան՝ շատ դրական՝ 8%, որոշ չափով դրական՝ 15%, որոշ չափով բացասական՝ 19%, շատ բացասական՝ 37%, չեմ լսել նրա մասին՝ 9%:

Որքանո՞վ եք գոհ կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը նվազեցնելու կառավարության սոցիալական ծրագրերից

Այս հարցին հարցվածների 45%-ը պատասխանել է՝ շատ բավարարված, որոշ չափով բավարարված՝24%, որոշ չափով չբավարարված՝ 13%, ընդհանրապես չբավարարված՝13%:

Որքանո՞վ են հանրային առողջության պահպանման խիստ միջոցներն արդարացված

Հաճախ արդարացված՝ 50% , երբեմն արդարացված՝ 32%, հազվադեպ արդարացված՝ 8%, երբեք՝ 5%:

Կորոնավիրուսի դեմ պայքարում պատասխանատվության վերաբերյալ հարցին հարցվածների 74%-ը պատասխանել է՝ կառավարության պատասխանատվությունն է պաշտպանել հանրությանը կորոնավիրուսից, 23%-ն ասել է՝ իմ պատասխանատվությունն է պաշտպանել ինձ եւ իմ շրջապատի մարդկանց, 3%-ը պատասխանել է՝ հանրության եւ կառավարության ընդհանուր պատասխանատվությունն է:

Ե՞րբ կյանքը կվերադառնա մինչ կորոնավիրուսային վիճակին

Հարցվածների 9%-ը պատասխանել է՝ անմիջապես, վեց ամսվա ընթացքում՝ 29%, մեկ տարվա ընթացքում՝ 17%, մեկ տարուց հետո՝ 19%, չգիտեմ՝ 26%:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031