Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայկ Կոնջորյանը փաստական ապացույցներ է ներկայացրել հուլիսի 12-ից Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիային նախորդած հայտարարությունների վերաբերյալ

Հուլիս 31,2020 22:55

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շարունակելով աշխատանքը մեր միջազգային գործընկերների հետ՝ քիչ առաջ հերթական նամակներով եմ դիմել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին, գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլային, ղեկավար կազմի մյուս անդամներին և 55 պատվիրակությունների անդամ պատգամավորներին։

Փաստական ապացույցներ եմ ներկայացրել հուլիսի 12-ից Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիային նախորդած հայտարարությունների վերաբերյալ՝ ցույց տալով Ադրբեջանի իրական մտադրությունները և ծրագրերը։

Նշել եմ, որ հուլիսի 27-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհվել է ՀՀ զինված ուժերի զինծառայող Աշոտ Միքայելյանը, ինչը ևս մեկ անգամ վկայում է Ադրբեջանի ագրեսիվ և ապակառուցողական գործողությունների մասին։

Իմ գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել Նախիջևանում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունների և Թուրքիայի՝ տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված գործողությունների և հայտարարությունների վրա։

Բացի պաշտոնական նամակագրությունից, պարբերաբար հեռախոսազրույցներ եմ ունենում մեր միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելու տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ և ապակայունացնող գործողությունները»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031