Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային սննդի ոլորտին պետական աջակցություն կտրամադրվի․ Վահե Գևորգյան

Օգոստոս 01,2020 21:18 Share

Ռեստորանների հայկական միության նախագահ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ռեստորանների հայկական միությունը գոհունակությամբ արձանագրում է, որ հանրային սննդի ոլորտում կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամից դուրս գալու իր հերթական նախաձեռնությունը հաջողությամբ է պսակվել։

Հուլիսի 31-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում ՀՀ կառավարության հետ սկզբունքային համաձայնություն է կայացվել հանրային սննդի ոլորտին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։
Օժանդակության նպատակն է սատարել ռեստորանային բիզնեսին առկա ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրները լուծելու, ի մասնավորի՝ աշխատատեղերը պահպանելու համար ոլորտի ձեռնարկություններին հատկացնել դրամաշնորհ աշխատավարձի ֆոնդը համաֆինանսավորելու տարբերակով։

Ռեստորանների հայկական միությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը պետություն-մասնավոր հատված համագործակցության այս կարևոր ձևաչափը հաստատելու առումով և լիահույս է, որ այն շարունակական բնույթ կունենա։

Ռեստորանների հայկական միությունը այսուհետ ևս նպատակաուղղված և թիրախային գործունեություն է իրականացնելու հանրային սննդի ոլորտի խնդիրները լուծելու և բնագավառի կայուն զարգացումն ապահովելու նպատակով։

https://www.facebook.com/VaheGevorg74/posts/3308109115913389

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31