Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Կոլեսնիկովային ձերբակալել են Ուկրաինայի սահմանին

Սեպտեմբեր 08,2020 10:05 Share

Բելառուսի ընդդիմության Համակարգող խորհրդի անդամներ Մարիա Կոլեսնիկովան, Անոն Ռոդնենկովն ու Իվան Կրավցովը սեպտեմբերի 8-ի գիշերը հատել են բելառուսա-ուկրաինական սահմանը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

Գործակալության տեղեկություններով՝ ընդդիմադիր գործիչները փորձել են ապօրինի ճանապարհով լքել Բելառուսի տարածքը։ Կոլեսնիկովային ձերբակալել են, իս մյուսներն Ուկրաինայում են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մինսկի կենտրոնում անհայտ անձինք առևանգել են Բելառուսի ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային և տարել անհայտ ուղղությամբ։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել