Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչը Արցախին է վերաբերում, մենք կզբաղվենք եւ կներկայացնենք լայն քննարկման». Սամվել Բաբայան

Սեպտեմբեր 09,2020 14:57 Share

«Հայաստանի ռազմավարական նոր հայեցակարգի մշակմանը մասնակցել են այն ժամանակվա իշխանությունները: Մինչեւ մեզ՝ դա համաձայնեցված է եղել Արցախի իշխանությունների հետ»,- այսօր Արցախի խորհրդարանում, պատգամավորների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, ասաց ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:

«Բոլորն էլ ստորագրել են՝ անվտանգության խորհրդի քարտուղարը, մյուսները, այդ բոլոր արձանագրությունները կան: Մենք ընդամենը ողջունել ենք: Այն, ինչը Արցախին է վերաբերում՝ մենք կզբաղվենք եւ կներկայացնենք լայն քննարկման: Մենք դեռ դրանով չենք զբաղվում»,- ասաց Սամվել Բաբայանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930