Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնդի վերակառուցման ծրագիր ներկայացրած ընկերությունը պատրաստ է ներդրումների. քաղաքային իշխանությունները խոչընդոտո՞ւմ են

Սեպտեմբեր 14,2020 15:54

Պատմության համար թողնել, բայց նորացնել և վերակառուցել Երևանի Կոնդ թաղամասն՝ իր ինքնատիպ ոճով։ Այս նպատակին է միտված «ՌՈՒՑՈԳ-Ինվեստ» ընկերության կողից ներկայացված՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը։

Այժմ հիմնականում հետնախորշերից բաղկացած Կոնդը քաղաքաշինական մեծ խնդիր է Երևանի համար։ Վիճակն օրհասական է նաև կոնդեցի ընտանիքներում, որոնք 21-րդ դարում շարունակում են ապրել անմարդավայել պայմաններում։ Իհարկե, նրանց սրտին մոտ կլինի մնալ ու ապրել իրենց հարազատ Կոնդում, բայց արդեն ժամանակակից բնակարաններում։

Այս նպատակով նախագիծն իր մեջ ամփոփել է մի քանի կանաչապատված բարեկարգ թաղամասեր՝ իրենց բոլոր ենթակառուցվածքներով՝ դպրոցով, մանկապարտեզով, սպորտային համալիրներով և նույնիսկ երեխաների համար նախատեսված մի փոքրիկ ֆուտբոլի դաշտով։

Կենտրոնական հրապարակում կկազմակերպվեն զանազան քաղաքային և զբոսաշրջային միջոցառումներ։ Շարունակելով Սարյան փողոցը՝ հետիոտների համար Կոնդը կդառնա Երևանի սիրված վայրերից մեկը՝ ինքնատիպ ու լի կոլորիտով։ Թաղամասի կենտրոնը կվերածվի իրական հին Երևանին վայել մի հրաշալի հատվածի։

Դեռ խորհրդային ժամանակներից կոնդեցիները նոր կյանքի են սպասում, ինչը կարող է հնարավոր դառնալ՝ շնորհիվ «ՌՈՒՑՈԳ-Ինվեստ» ընկերության ծրագրի։ Սակայն արդեն երկու տարի է՝ քաղաքային իշխանությունները որևէ գործուն քայլ չեն ձեռնարկում դրա կյանքի կոչման համար, ավելին՝ բյուրոկրատական չհիմնավորված սահմանափակումներով ամեն կերպ խոչընդոտներ են ստեղծում։ Փաստացի, ահռելի ներդրումների պատրաստ ընկերությունը չի արժանանում նույնիսկ իշխանությունների՝ ծրագրի հանրային քննարկումները սկսելու բարի կամքին։ Իսկ Կոնդի բնակիչները ստիպված կլինեն դեռ երկար սպասել նվաստացուցիչ հետնախորշեր դուրս գալի իրենց ճակատագրին։

 Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930