Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ

Սեպտեմբեր 27,2020 17:34 Share

Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ քարտուղարությանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ը հավատարիմ է մնում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն։

«Այս պահին ՀԱՊԿ քարտուղարությունում Հայաստանից դիմում չի ստացվել։ Մենք միշտ կողմ ենք եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,- ասել է Զայնեթդինովը։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել