Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում միավորել ջանքերը՝ դիմելու միջազգային հանրությանը՝ միանշանակ դատապարտելու համար Ադրբեջանի ղեկավարությանը․ ՀԲԸՄ

Սեպտեմբեր 27,2020 21:07

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը սանձազերծել է լայնամասշտաբ հարձակում Արցախի Հանրապետության ուղղությամբ։ Ստեփանակերտի և այլ քաղաքների խաղաղ բնակչությունը և քաղաքացիական օբյեկտները նույնպես թիրախավորվել են։

Մեր քաջ զինված ուժերը հաստատակամորեն պատասխան հարված են հասցնում և բավականաչափ վնասներ պատճառում տխրահամբավ հակառակորդին՝ ետ պահելու համար նրան կործանիչ պատերազմի ճանապարհից։

Այս դժվարին և փորձություններով լի պահին, յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ ապրելիս լինենք, պետք է կանգնենք մեր Հայրենիքի կողքին և առաջարկենք հնարավոր ցանկացած օժանդակություն։ Բոլոր կազմակերպությունները պետք է իրենց արդար բաժինը ներդնեն՝ պաշտպանելու համար մեր հողերը, տները և ազգային արժանապատվությունը։

Մենք վստահ ենք մեր ռազմական ուժի, առաջնորդների իմաստության և մեր Ազգի հաղթական ոգու վրա։

ՀԲԸՄ կենտրոնական վարչությունը իր լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի և Արցախի կառավարություններին և կոչ անում միավորել ջանքերը՝ դիմելու միջազգային հանրությանը՝ միանշանակ դատապարտելու համար Ադրբեջանի ղեկավարությանը։

Միությունը զորություն է։

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930