Շվեյցարիայի հայկական համայնքն իր աջակցություն է հայտնում Արցախին և Հայաստանին։ Հայերը բողոքի ցույցեր են անցկացրել և դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան։ «Հայերն այսօր»-ը զրուցել է Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի հետ։
Նա պատմել է, որ բողոքի ակցիաների շնորհիվ միջազգային մամուլը սկսեց անդրադառնալ Արցախում կատարվող իրադարձություններին։ Հայկական համայնքը կապեր է հաստատել Շվեյցարիայի քաղաքական վերնախավի հետ և ուշադրություն հրավիրել Արցախում տեղի ունեցող իրավիճակի վրա։
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժին


















































