«Ամբողջ Ստեփանակերտը երեկոյան ժամը 10-ից գամվել էր համակարգիչների կամ հեռախոսների էկրաններին և սպասում էր բանակցությունների արդյունքներին»,- «Հոդված 3» ակումբի կազմակերպած քննարկման ընթացքում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ առավոտյան Ստեփանակերտում օդային տագնապը միացել է ժամը 9-ից և անջատվել է միայն 12-ի մոտ․ «Դրանից հետո քաղաքում կյանքը զարթնեց 12:30։ Եթե մինչև այդ ժամը 10-ին ոտքով մեր տնից գնում էի մեկ այլ տեղ, որը քաղաքի մյուս ծայրում էր գտնվում, մի քանի մարդ կարող էի հանդիպել, ապա մի քանի րոպեների ընթացքում քաղաքը ինչ-որ չափով աշխուժացավ։ Մարդիկ, որոնք ապաստարաններում էին, սկսեցին բարձրանալ իրենց տները, տեսնել՝ ոնց է, ինչ-որ շարժեր ձևավորվեց։ Եվ հուսամ, որ այդ տեսակով կյանքի իմաստը նորից Ստեփանակերտում էլ կսկսկի վերականգնվել, մնացած քաղաքներում էլ, որ կարողանանք ոչ թե վերականգնողական աշխատանքներ կատարել, այլ իմ պատկերացմամբ՝ նախապատրաստվել ցանկացած սցենարի, որը թշնամին կարող է մեր առջև բերել։ Իսկ թշնամին շատ նենգ է և ցանկացած պահի կարող է ինչ-որ մի բան փորձել անել»։
Թևան Պողոսյանը կարծում է, որ այս պահին արցախցիներին պետք է մայր հայրենիքի և ամբողջ հայության միասնականության զգացողությունը․ «Իրար հանդեպ խնդիրներ լուծելու ժամանակը չէ։ Մենք պետք է պատրաստ լինենք, որովհետև ցանկացած րոպեին թշնամին կարող է այլ քայլերի գնալ։ Մենք ունենք անվտանգության մեծ խնդիր՝ և՛ սպառազինության վերականգնման, և՛ մեր ուժերի վերականգնման, և՛ ճիշտ դիրքավորումների, որ այլևս թշնամին էլ գիտակցի, որ ինքը ինչքան էլ մեզ հարված է հասցրել միևնույնն է մենք ունենք ներուժ իրեն դիմակայելու և ջարդելու»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


















































