Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պատերազմը շարունակվի, նորից բողոքի ակցիաներ կկազմակերպենք»․ Նորվեգիայի հայերը աջակցում են Հայաստանին ու Արցախին

Հոկտեմբեր 19,2020 20:07

Նորվեգիայի հայկական համայնքն այս օրերին բողոքի ակցիաներ է կազմակերպում՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի։ Հայկական համայնքի բողոքի ձայնն արտահայտվում է՝ ինչպես լուռ ակցիաներ կազմակերպելով, այնպես էլ հայրենիքին աջակցող ելույթներով, հայրենասիրական երաժշտությամբ։ Ցույցերին մասնակցում են հարյուրավոր հայեր՝ հստակ պահանջներով։

«Նորվեգիայի կառավարությանը պահանջներ ենք ներկայացրել, որոնք եղել են 4  կետերով, որում ասում ենք, որ ցանկանում ենք Նորվեգիայի կառավարությունը դատապարտի Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հանդեպ, պահանջի դադարեցնել բոլոր հարձակումները և նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ։ Կանխի տարածաշրջանում սրումը և տարածաշրջանային  լայնամասշտաբ բախումների վերաճումը», – պատմեց Նորվեգիայի հայ եկեղեցական համայնքի ղեկավար Նարինե Հարությունյանը։

Ըստ Նարինեի՝ հայկական համայնքն ակնկալում է, որ Նորվեգիան կաջակցի Հայաստանին Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կազմակերպություններում՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։

Նորվեգիայի հայկական համայնքի ներկայացուցիչները նաև աշխատում են տեղեկատվական դաշտում, փորձում տեղի լրատվամիջոցներին իրազեկել Արցախի և Հայաստանի իրավիճակի մասին։

«Մեր գլխավոր լրատվականներից մեկը գրել էր, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին հրադադարը խախտելու մեջ։ Եվ այստեղ մի պայքար սկսվեց ամբողջ հայերով։ Չանցած մի քանի րոպեն հոդվածը փոխվեց և գրեցին, որ երկու կողմերն էլ մեղադրում են միմյանց։ Այն ամենն, ինչ մենք ուղարկում ենք, պաշտոնական աղբյուրներից են», – ասաց Նարինե Հարությունյանը։

Նորվեգիայի հայկական համայնքի ներկայացուցչի համոզմամբ՝ կշարունակեն բողոքի ակցիաներ կազմակերպել, եթե պատերազմը շարունակվի։ Նրա խոսքով՝ բոլոր հայերի նպատակը մեկն է՝ պետք է նորից Արցախը կառուցեն։

ՀՀ վարչապետի աշխատակազմի
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի
սփյուռքի բաժին
«Հայերն այսօր»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031