Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածված է հակառակորդի հանդեպ ատելությունն ու հակամարտության շուրջ ապատեղեկատվությունը․ Բաքու այցելած լրագրող

Հոկտեմբեր 19,2020 21:45

Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուսաբանման համար Բաքու այցելած բրիտանացի լրագրող Լուիս Քալահանը, որը գրում է Sunday Times-ի համար, Թվիթերի իր միկրոբլոգում պատմել է Բաքվից ստացած տպավորությունների մասին։

Անցյալ շաբաթ ես Բաքվում էի։ Մի քանի տպավորություն այցելությունից։ Բոլորը, ում հետ ես խոսում էի, անգամ եթե նրանք մոլի ընդդիմադիր են, պաշտպանում են Ադրբեջանի դերն այս հակամարտությունում։ Լայնորեն տարածված է հակառակորդ կողմի նկատմամբ ատելությունն ու հակամարտության վերաբերյալ ապատեղեկատվությունը։ Առանց VPN-ի, անհնար է մտնել սոցիալական ցանցեր։  Կառավարության նարատիվը միակն է, որին լայն զանգվածները հավատում են։ Ցանկացած այլ տեղեկություն որակվում է որպես fake news։

Լայնորեն տարածված է Թուրքիայի պաշտամունքը։ Տարբեր մարդիկ ինձ ասում էին, որ Ռուսաստանի իշխանությունը Կովկասում թուլանում է, և Թուրքիան ամրացնում է իր դիրքերը։ Տիրում է նաև այն կարծիքը, որ Ռուսաստանը փորձել է նախկինում խզել պանթուրքական կապերը։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031