Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կոչ է անում նեցուկ կանգնել Հայաստանի և Արցախի զույգ իշխանություններին և Հայոց բանակին

Հոկտեմբեր 19,2020 23:00

Արցախյան նորագույն գոյամարտը եկավ կրկին ապացուցելու, որ այս օրհասական ժամին, մեր գոյության ու հաջողության միակ երաշխիքը մեր քաջարի զինվորի կամքն ու  բազկի ուժն է մարտի դաշտում  և համայն հայության միասնականությունն ու միակամությունը թիկունքում:

Առ այդ, մենք անխոհեմ և անտեղի ենք համարում 14 կուսակցությունների կողմից հրապարակված վերջին հայտարարություն-պահանջագիրը ուղղված Հայաստանի կառավարության: Ինչպիսի մտահոգություններից էլ բխած լինի նման հայտարարությունը, մենք գտնում ենք, որ ներկայացված պահանջը հակասահմանադրական է և այն պահին երբ միասնականությունը պետք է լինի բացարձակ ու կատարյալ, մենք պարզապես իրավունքը չունենք, անգամ ամենա աննշան ներքին տարակարծության ազդանշան փոխանցելու թշնամուն և անվստահություն սերմանելու սեփական կառավարության նկատմամբ:

Մյուս կողմից, ինչպես յուրաքանչյուր հայ իր պարտքն է համարում իր մասնակցությունը բերել այս գոյամարտին, ակնկալում ենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, անխտիր և անվարան, իրենց փորձն ու հմտությունները ի սպաս կդնեն հայրենիքի պաշտպանության գործին:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, մի անգամ ևս կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, կազմակերպություններին ու յուրաքանչյուր հայորդու, այս չափազանց պատասխանատու պահին նեցուկ կանգնել Հայաստանի և Արցախի զույգ իշխանություններին և Հայոց բանակին, որպեսզի միասնաբար դիմակայենք անողոք թշնամուն ու հաղթանակով պսակենք այս գոյամարտը:

ՍԴՀԿ վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031