Լրահոս
Օրվա լրահոսը

Թել Ավիվում հայերն ակցիա են անցկացնում՝ բողոք արտահայտելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ «Ա1+». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 29,2020 23:54

«Ա1+». Իսրայելի  հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում Թել Ավիվում՝ իրենց բողոքն արտահայտելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ:

Երուսաղեմի հայ դատի հանձնախմբի ղեկավար Հարութ Բաղումյանը հայտնում է, որ Իսրայելի հայերը հավաքվել են Թել Ավիվի կենտրոնում՝ իրենց ձայնը բարձրացնելու և բողոքն արտահայտելու ընդդեմ Իսրայելի կառավարության՝ Ադրբեջանի նման բռնատիրական երկրին զենք վաճառելու համար:

Նա նշել է, որ Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչների աջակցությամբ հարձակվել է Արցախի վրա՝ հիշեցնելով, որ Արցախի ժողովուրդը 30 տարի առաջ իրացրել է ինքնորոշման իր իրավունքը, իսկ այսօր Ադրբեջանը փորձում է ուժով և ահաբեկիչների օգնությամբ խլել այն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031