Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ համար անընդունելի է մասնակցել որևէ քաղաքական գործընթացի այն գործչի հետ, ով իր համաձայնությունն է տվել Արցախի կապիտուլյացիա ենթադրող խայտառակ համաձայնության ստորագրմանը. Արման Բաբաջանյան

Նոյեմբեր 11,2020 13:39 Share

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրավիրել է հանդիպման՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Որպես Ազգային ժողովի պատգամավոր, որպես «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության ղեկավար մարմնի անդամ՝ չեմ կարող ընդունել Արցախի նախագահի հրավերը, քանի որ մեզ համար անընդունելի է մասնակցել որևէ քաղաքական գործընթացի այն գործչի հետ, ով իր
համաձայնությունն է տվել Արցախի կապիտուլյացիա ենթադրող խայտառակ համաձայնության ստորագրմանը։

Արցախի նախագահը հարկ չի համարել նման հակապետական փաստաթղթին համաձայնություն տալուց առաջ խորհրդակցել որևէ մեկի հետ, և դրանից հետո քաղաքական ուժերի հետ հանդիպելու նրա առաջարկն անգամ
վիրավորական է։

Արման ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
«Հանուն Հանրապետության» կուսակցության ՂՄ ներկայացուցիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30